ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Մի Նի­կո­լով Ռու­սաս­տա­նը հա­կա­հայ­կա­կան հարց չի բարձ­րաց­նի»

«Մի Նի­կո­լով Ռու­սաս­տա­նը հա­կա­հայ­կա­կան հարց չի բարձ­րաց­նի»
13.09.2019 | 00:32

Դեռ ա­միս­ներ ա­ռաջ քա­ղա­քա­կան գոր­ծիչ ԳՈՒՐ­ԳԵՆ ԵՂԻԱԶԱ­ՐՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ չորս նպա­տա­կի հա­մար է Նի­կոլ Փա­շի­նյա­նը իշ­խա­նու­թյան ե­կել։ Այ­սօր նրա հետ զրույ­ցում փոր­ձե­ցինք պար­զել, թե նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից որն է ի­րա­կա­նա­ցել և ինչ­պես։

-Պա­րոն Ե­ղիա­զա­րյան, ա­միս­ներ ա­ռաջ Դուք հայ­տա­րա­րե­ցիք, որ Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյան բե­րե­լը 4 նպա­տակ ու­նի՝ Ար­ցա­խի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ոչն­չա­ցում, ԼԳԲՏ-ի, մա­րի­խուա­նա­յի վե­րա­բե­րյալ օ­րենք­նե­րի ըն­դու­նում և Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խզում։ Ըստ Ձեզ, ո­րո՞նք են ի­րա­կա­նա­ցել։
-Ար­ցա­խի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներն ար­դեն պայ­թեց­ված են։ Ար­ցախն այ­սօր ա­նո­րո­շու­թյան մեջ է։
-Ի՞նչ ա­սել է՝ ա­նո­րո­շու­թյուն։
-Խն­դիր­ներ իշ­խա­նա­կան մա­կար­դա­կում, հա­սա­րա­կու­թյան մեջ, պա­տե­րազ­մի վտանգ։ Մի ան­հաս­կա­նա­լի բան ևս. Նի­կոլն Ար­ցա­խում հար­թա­կից գո­ռաց՝ միա­ցում, հե­տո էլ՝ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ»։ Հա­ջորդ իսկ օ­րը Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ն հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց, որ իշ­խա­նու­թյու­նը մնում է իր որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյան շր­ջա­նա­կում, այ­սինքն, ոչ մի ծպ­տուն «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ» հայ­տա­րա­րու­թյու­նից։ Այս տղան մի բա­նից է խո­սում, ո­րից գա­ղա­փար ան­գամ չու­նի, մի տեղ մի բան է ա­սում, հա­ջորդ պա­հին մո­ռա­նում է։
-Գու­ցե դա ներ­քին օգ­տա­գործ­ման հա­մար ար­ված հայ­տա­րա­րու­թյու՞ն էր, ինչ­պես նկա­տել էր նաև ՌԴ ԱԳՆ-ի խոս­նա­կը։
-Ա­յո, մի­միայն ներ­քին օգ­տա­գործ­ման հա­մար, ո­րով­հետև «ժող ջանն» ար­դեն չկա, հպարտ քա­ղա­քա­ցու հետ­քը` ևս։ Դա վեր­ջին ճիչն էր, ո­րը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը դարձ­րեց փա­կու­ղի։
-Ձեր հա­ջորդ դի­տար­կումն առ­նչ­վում էր Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յին, այս հար­ցը կար­ծես օ­րա­կար­գից փոր­ձում են ա­ռայժմ հա­նել։
-Հար­ցը հե­տաձ­գեց, քա­նի որ տե­սավ, որ թույլ է, չի կա­րող դրա տակ մտ­նել, վա­վե­րաց­նել։ Ես հի­շում եմ նաև, թե ըն­տա­նե­կան բռ­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ նի­կո­լա­կան­ներն ինչ­պես էին ի­րենց պա­հում` եր­կու ձեռ­քով ԼԳԲՏ-ի կող­քին էին։ Ի­հար­կե, այն ժա­մա­նակ՝ փո­ղոց փա­կելիս, չէր երևում, որ ԼԳԲՏ-ն լի­նե­լու էր ա­ռա­ջին օգ­նա­կա­նը։ Նա այդ օ­րե­րին ու­ներ եր­կու օգ­նող ձեռք՝ սո­րո­սա­կան թի­մը և ԼԳԲՏ-ն։ Իսկ այս եր­կու­սը տա­կից հա­մա­ձայ­նեց­ված են գոր­ծում, քա­նի որ ֆի­նան­սա­վոր­վում են նույն աղ­բյու­րից։ Այ­սօր նրանց բա­ցա­հայտ միա­ցան նաև «Սաս­նա ծռե­րը», ո­րը Սո­րո­սի զին­վո­րա­կան թևն է՝ սկ­սած Գա­րե­գին Չու­գաս­զյա­նից, ո­րը Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան սո­րո­սա­կանն է և նրանց ղե­կա­վա­րը։ Իսկ երբ սո­րո­սա­կան­նե­րը ռազ­մա­կան թև են ու­նե­նում, ա­մեն ինչ ա­վարտ­վում է Սի­րիա­յի, Ի­րա­քի, Լի­բիա­յի օ­րի­նա­կով։
-Դուք օ­դում քա­ղա­քա­ցիա­կան բախ­ման հո՞տ եք զգում։
-Ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի, երբ ռե­սուրս­նե­րը սպա­ռած կլի­նի Նի­կո­լը (ռե­սուրս­նե­րից մե­կը Ա­մուլ­սարն է, ո­րի շա­հա­գործ­ման ներ­քին հա­մա­ձայ­նու­թյու­նը տվել է) և իշ­խա­նու­թյու­նը կհանձ­նի, հույ­սը լի­նե­լու է հան­ցա­գործ աշ­խար­հը։ Նի­կո­լի հետ Գա­րե­գին Չու­գաս­զյան-Ժի­րայր Սե­ֆի­լյան հան­դի­պու­մը հան­գեց­րեց նրան, որ ստեղծ­վեց ռազ­մա­կան թև, ո­րը կա­րող է գոր­ծի դր­վել պլան «բ-ի» դեպ­քում, երբ տար­բեր քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի հան­դեպ ոտ­նձ­գու­թյուն­ներ կլի­նեն։ Ստեղծ­վեց իշ­խա­նու­թյան զին­վո­րա­կան թևը, և Աստ­ված ոչ ա­նի, որ Հա­յաս­տա­նը հայ­տն­վի Լի­բիա­յի վի­ճա­կում։
-«Սաս­նա ծռե­րը» կան­խե­լու են ռևան­շիստ­նե­րի վե­րա­դար­ձը, ի­րենք ա­սա­ցին։
-Ով ձեռք տա Նի­կո­լի ա­թո­ռին, ան­մի­ջա­պես կդառ­նա ռևան­շիստ, 5-րդ շա­րա­սյուն, ու մնա­ցած­նե­րին կկո­չեն ի զեն։ Վեր­ջին մի­տինգ­նե­րը ցույց տվե­ցին, որ հպարտ քա­ղա­քա­ցին այլևս նրա կող­քին չէ, հան­րու­թյան զահ­լան տա­րել էր՝ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում շա­բա­թը 3-4 հան­րա­հա­վաք ա­նե­լով։ Հե­տո էլ` ճղճ­ղա­լու բան չու­նի, ո­րով­հետև պարզ­վեց` Սա­շի­կը ճիշտ էր, ին­քը՝ ծայ­րից ծայր սխալ։ Բաղ­րա­մյան ճա­նա­պարհ­վող ճամպ­րու­կով փո­ղերն էլ չբա­ցա­հայ­տեց. կա­րո՞ղ է այն­տեղ մի քա­նի ճամպ­րուկ ար­դեն դր­ված էր, ու գր­պա­նել է։ Կա­րող է, հա­կա­ռակ դեպ­քում կբա­ցա­հայ­տեր։ Այ­սօր Նի­կո­լը մեկ խն­դիր ու­նի՝ ա­մեն գնով պայ­քա­րել իր ա­թո­ռի հա­մար։ Նրան ոչ ներ­քին, ոչ էլ ար­տա­քին հար­ցե­րը չեն հե­տաք­րք­րում։ Ա­թոռն ա­տամ­նե­րով է պա­հե­լու։
-Բայց հայ­տա­րա­րել է, որ ե­թե ժո­ղո­վուր­դը չու­զեց, մեկ օր էլ չի մնա։
-Ժո­ղո­վուր­դը 20 հա­զար մա՞րդն է, ո­րոնց կա­րող է մի տեղ հա­վա­քել ու հայ­տա­րա­րել, թե ժո­ղո­վուր­դը չի ու­զում հե­ռա­նամ։ Սա է իր հույսն ու հա­վա­տը։ Մեկ այլ հայ­տա­րա­րու­թյուն էլ է ա­րել, թե մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը վար­չա­պետ է։ Բայց վեր­ջերս այդ հպարտ վար­չա­պետ­նե­րից մե­կին Գյում­րիում թևից բռ­նած շպր­տե­ցին, ինչ է, թե Նի­կո­լը կնոջ հետ պա­րի։ Իսկ այդ «վար­չա­պե­տը» գնա­ցել էր Նի­կո­լին ա­սե­լու, որ որ­դին պա­տե­րազ­մի մաս­նա­կից է ու այ­սօր աշ­խա­տանք չու­նի։ Իսկ իր պար գա­լու հա­մար պետք էր, որ այդ հպարտ «վար­չա­պետ­նե­րից» մե­կին ոս­տի­կան­նե­րը մե­կու­սաց­նեին։ Այն­պես որ, այդ 3 մլն «վար­չա­պետ­նե­րին» նա է­լի խա­բեց, ստեց։
-Կար­ծես թե մա­րի­խուա­նա­յի օ­րի­նա­կա­նաց­ման մա­սին ոչ մի խոս­քուզ­րույց չկա։
-Մա­րի­խուա­նա­յի օ­րի­նա­կա­նաց­ման հար­ցը ա­միս­ներ ա­ռաջ բարձ­րաց­րին այս իշ­խա­նու­թյան ան­դամ­նե­րը, հայ­տա­րա­րե­լով, թե դա նոր­մալ բան է, ի­րենք էլ դրա­նից օգ­տա­գոր­ծել են։ Միայն մի բան կա­րող եմ ա­սել. 1954-ին Թի­մեր­սոնն օ­րենք ըն­դու­նեց՝ թույ­լատ­րե­լով մա­րի­խուա­նա­յի օգ­տա­գոր­ծու­մը Հյու­սի­սա­յին Կո­րեա­յում։ Թմ­բի­րի տակ պատ­կեր­նե­րը նյու­թա­կան չեն, ան­հաս­կա­նա­լի վի­ճակ է, բո­ղո­քի ա­լիք նման հա­սա­րա­կու­թյուն­նե­րում չեն կա­րող լի­նել։
-Ձեր օ­րի­նակն ի՞նչ է ցու­ցա­նում։
-Նի­կո­լը նպա­տակ ու­նի հա­սա­րա­կու­թյա­նը պա­հե­լու թմ­բի­րի մեջ, թմ­րա­նյու­թի ազ­դե­ցու­թյան տակ՝ թքած ու­նե­նա­լով, թե ինչ սե­րունդ հե­տո կլի­նի։ Գլ­խա­վորն այն է, որ ին­քը մնա իր ա­թո­ռին կպած։
-Անց­նենք հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խզ­մանն առ­նչ­վող Ձեր դի­տարկ­մա­նը. կար­ծում եք` Փա­շի­նյանն իր այդ խզումն ի­րա­գոր­ծե՞լ է, ո՞րն է դրա նպա­տա­կը։
-Ըն­դա­մե­նը եր­կու ա­պա­ցույց ներ­կա­յաց­նեմ՝ փաս­տե­լով, որ այս հա­րա­բե­րու­թյուն­նե­րը փչաց­նե­լու հս­տակ հրա­հանգ է ստա­ցել` ա­ռանց հաշ­վի առ­նե­լու, որ Ռու­սաս­տա­նում չհաշ­վառ­ված 3 մլն հայ կա, ո­րոնք պա­հում են Հա­յաս­տա­նում ապ­րող 2,5 մի­լիո­նին։ Սկզ­բում Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը փոր­ձում էր հան­րա­յին կար­ծիք ձևա­վո­րել, թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը երբևէ ե­ղած ա­մե­նա­փա­յուն հա­րա­բե­րու­թյուն­ներն են։ Ի դեպ, Հ1-ը շատ ա­րագ Սեր­ժի ա­լի­քից վե­րած­վեց Նի­կո­լի ա­լի­քի։ Ե­թե Սեր­ժի ժա­մա­նակ մե­կու­մեջ «ստից» ընդ­դի­մա­դիր գործ­չի էին ե­թեր տա­լիս, օ­րի­նակ` Նի­կո­լին, հի­մա դա էլ չի թույ­լատր­վում։ Տո­տալ վե­րահս­կո­ղու­թյուն է և գո­վերգ­վում է մի բան, ո­րը գո­վեր­գե­լու չէ։ Սրա հի­վանդ երևա­կա­յու­թյան ցան­կա­ցած ար­գա­սիք գո­վերգ­վում է և խմ­բագր­վում հենց ա­ռա­ջին ա­լի­քով։ Ժո­ղովր­դին պի­տի ցույց տան, որ իր թի­մով նվիր­ված են Կրեմ­լին, բայց ով­քե՞ր են այդ նվի­րյալ­նե­րը։ Նի­կո­լը 102-րդ ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի դի­մաց ճղում էր կո­կոր­դը, թե պի­տի հա­նել այն, Դա­վիթ Սանա­սա­րյա­նը կո­շի­կը հա­նել, ա­սում էր, թե դրա մի­ջի ա­րյու­նը պի­տի թա­փի ՌԴ դես­պա­նա­տան պա­տին, ԱԱԽ քար­տու­ղա­րը և ԿԳՄՍ նա­խա­րա­րը, որ բա­նա­կում էլ չեն ծա­ռա­յել, ՌԴ դես­պա­նա­տան դի­մաց հա­կա­ռու­սա­կան մի­տինգ­նե­րում կո­կորդ էին պատ­ռում։ Մեկ էլ հան­կարծ այս հա­կա­ռու­սիզ­մով վա­րակ­ված երևույթ­նե­րը ջեր­մա­գին ըն­դու­նում են Պատ­րուշևին, նույ­նիսկ գր­կա­խառն­վում են։ Ի՞նչ է սա, քա­ղա­քա­կա­նու­թյու՞ն, թե՞ ստո­րու­թյուն։ Եր­կու­սի սիմ­բիո­զը։ Ար­տա­քի­նից ցույց տալ մի բան, տա­կից պայ­քա­րել Ռու­սաս­տա­նի դեմ։
-Ինչ­պե՞ս են պայ­քա­րում։
-Ի­րենց լրատ­վա­մի­ջոց­նե­րով կարճ հա­ղոր­դում են տա­լիս, թե ով­քեր դեմ են խո­սում Նի­կո­լին, Կրեմ­լի մար­դիկ են։ Ով­քեր ա­սում են, թե Նի­կո­լի գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­դեկ­վատ չեն, ան­մեղ­սու­նակ վար­քագ­ծի դրսևո­րում­ներ են, ու­րեմն Պու­տի­նի հետ­ևորդ­ներն են։ Բո­լոր սրի­կա­նե­րին ու բան­սար­կու­նե­րին ա­սում եմ՝ գործ չու­նեք Վլա­դի­միր Պու­տի­նի հետ։ Երկ­րոր­դեմ, ՌԴ-ում ապ­րող 3 մլն մար­դիկ են այս­տեղ ապ­րող հա­յե­րին պա­հում։ Տխ­մար­ներ, հաս­կա­նու՞մ եք, թե ին­չի է հան­գեց­նե­լու մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վա­տա­ցու­մը, ի՞նչ կլի­նի հայ-թուր­քա­կան սահ­մա­նին, Նա­խիջևա­նի հատ­վա­ծում։ Մեր ի­րա­կան թշ­նա­մի­նե­րին կա­վե­լա­նա Եվ­րո­պա­յի ա­մե­նահ­զոր բա­նակ ու­նե­ցող եր­կի­րը, նույն վայր­կյա­նին մեզ կգ­ցեն Կիպ­րո­սի օ­րը։ Խել­քի ե­կեք։
-Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քը, ըստ Ձեզ, ինչ­պի­սի՞ն է լի­նե­լու։
-ՌԴ-ն երկ­րագն­դի ռազ­մա­քա­ղա­քա­կան խո­շո­րա­գույն կենտ­րոն­նե­րից մեկն է, այն­տեղ ո­րո­շում­նե­րը չեն կա­րող լի­նել ստր­կամ­տի, պար­զամ­տի մո­տեց­մամբ, ա­մեն ինչ ա­նում են կշ­ռա­դատ­ված, հան­պատ­րաս­տից ո­րո­շում­ներ երբևի­ցե չեն կա­յաց­վում։ Զո­րօ­րի­նակ, 2014-ից մինչ այ­սօր ՌԴ-ի հան­դեպ կի­րառ­վող պատ­ժա­մի­ջոց­նե­րով հան­դերձ, այ­սօր Ռու­սաս­տա­նին հրա­վի­րում են G7-ին մաս­նակ­ցե­լու։ Մի Նի­կո­լով Ռու­սաս­տա­նը հա­կա­հայ­կա­կան հարց չի բարձ­րաց­նի։ Նի­կոլն այն դեմ­քը չէ, որ նման հարց բարձ­րաց­նի։ Հայ ժո­ղո­վուր­դը ռուս ժո­ղովր­դի բա­րե­կամն է, 2-3 տաս­նյակ ա­պի­կա­րով հարց չի ո­րոշ­վում։ Նրանց հա­մար Նի­կո­լը ե­ղած-չե­ղած մի հա­շիվ է։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ